Պիկե. Մեսսիի ներկայությունը դաշտում կենսական նշանակություն ունի

Պիկե. Մեսսիի ներկայությունը դաշտում կենսական նշանակություն ունի

Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչի «ՊՍԺ»-ի հետ խաղից հետո «Բարսելոնայի» պաշտպան Պիկեն խոսել է խաղից ստացած տպավորություններից 1:1.

-Վերջին մի քանի խաղերում մեր թիմը ցույց տվեց իր ուժը: Մենք արժանի էինք կիսաեզրափակչում լինել: «ՊՍԺ»-ի հետ առաջին խաղում վերջին պահին հաշիվը փոխվեց, բայց մենք ավելիին էինք արժանի: 

Մեսսին Երկրագնդի լավագույն ֆուտբոլիստն է: Կապ չունի, որ վնասվածք ունի, նա այդպես էլ կարող է ամեն ինչ փոխել: Նրա ներկայությունը դաշտում կենսական նշանակություն ունի: Նրանով է կառուցվում մեր խաղը: Նա ամեն ինչ կարող է, գոլ խփել, փոխանցում կատարել: Նրա ներդրումը անգնահատելի է: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում