Ֆերդինանդ. Շատերը չեն ցանկանում մեր հաղթանակն առաջնությունում

Ֆերդինանդ. Շատերը չեն ցանկանում մեր հաղթանակն առաջնությունում

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռիո Ֆերդինանդը դժգոհություն է հայտնել, որ հակառակորդների երկրպագուները թերագնահատում են իրենց.

-Ամեն անգամ, երբ մենք հաղթում ենք առաջնությունում, հաջորդ մրցաշրջանում մեզ ֆավորիտ չեն համարում: Այդպես կարծում են մարդկանց մեծ մասը, բուքմեյքերները նույնպես: Դա միշտ նյարդայնացրել է ինձ:
Եթե այս տարի դու լավագույնն ես, ուրեմն դու մյուս տարի ուժեղագույններից մեկն ես լինելու: Դա շատ պարզ է: Պարզապես շատերը չեն ցանկանում մեր հաղթանակն առաջնությունում, բայ դա թիմին ուժ է տալիս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում