Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում նահանջել է 90-րդ տեղ
11/04/2013 13:18
Նմանատիպ
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների հերթական վարկանիշային աղյուսակը, որում Հայաստանի ընտրանին նահանջել է 6 հորիզոնականով ու այժմ 90-րդ տեղում է:
Մեր հավաքականի միավորները 431-ից դարձել են 421: Ինչ վերաբերում է աղյուսակի վերնամասին, ապա առաջատարը շարունակում է մնալ Իսպանիայի հավաքականը’ 1538 միավոր: Երկրորդ ու երրորդ տեղերում Գերմանիան ու Արգենտինան են’ համապատասխանաբար 1428 ու 1292 միավորներ:
Ահա Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական մեր խմբում գտնվող հավաքականների հորիզոնականներն ու միավորները:
8. Իտալիա – 1117 միավոր
20. Դանիա – 900
25. Չեխիա – 829
51. Բուլղարիա – 583
157. Մալթա – 153
Հետևեք մեզ նաև Telegram-ում