Ելավիչը կարող է հեռանալ «Էվերթոնից»

Ելավիչը կարող է հեռանալ «Էվերթոնից»

«Էվերթոնի» հարձակվող Նիկիցա Ելավիչը մտածում է այս մրցաշրջանի ավարտից հետո «Գուդիսոն Պարկը» լքելու մասին: Չնայած նրան, որ լիվերպուլցիները շարունակում են պայքարել Չեմպիոնների լիգայում հայտնվելու համար, հարձակվողի շուրջ իրադրությունը լիովին այլ է: Նա իր թիմի վերջին 14 խաղերից միայն մեկում է աչքի ընկել ու հիմնական կազմում հայտնվելու մրցակցությունում հաճախ է պարտվում Վիկտոր Անիչեբեին:

Այս մրցաշրջանը էականորեն տարբերվում է Ելավիչի անցկացրած նախորդ մրցաշրջանից, որում նա 12 գոլ խփեց: Եթե թիմը այդպես էլ չորակավորվի Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությանը, ապա Նիկիցան կսկսի դիտարկել այլ թիմերի առաջարկները, հաղորդում է Daily Express-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում