Վիլյա. Մեսսին լավագույնն է աշխարհում ու նրա հայտնվելը դաշտում փոխեց ամբողջ խաղը

Վիլյա. Մեսսին լավագույնն է աշխարհում ու նրա հայտնվելը դաշտում փոխեց ամբողջ խաղը

«Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյան մեկնաբանել է իր թիմի’ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալը: Հիշեցնենք’ կատալոնացիները երկու խաղերի արդյունքում պայքարից դուրս թողեցին «ՊՍԺ»-ին:

-Մենք շատ ուրախ ենք, որ նորից դուրս եկանք կիսաեզրափակիչ: «ՊՍԺ»-ի հակագրոհները մեզ շատ անհարմարություններ էին պատճառում: Գիտեինք, որ փարիզցիները առաջին րոպեից կխաղան բարձր մակարդակով, ու մինչև ընդմիջում մենք դանդաղ էինք խաղում: Գնդակը կորցնում էինք այնտեղ, որտեղ դա անելու իրավունք չունեինք: Մեսսին աշխարհի լավագույն խաղացողն է, ու նրա հայտնվելը դաշտում փոխեց ամբողջ խաղի ընթացքը: Մենք շատ բարձր ենք գնահատում նրա ներդրումը: Առանց նրա մեզ համար շատ ավելի դժվար կլիներ,- ասել իսպանացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում