Լամ. Գոհ ենք, որ գերմանական երկու ակումբներ դուրս եկան կիսաեզրափակիչ

Լամ. Գոհ ենք, որ գերմանական երկու ակումբներ դուրս եկան կիսաեզրափակիչ

«Բավարիայի» ավագ Ֆիլիպ Լամը Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Յուվենտուսի» հետ պատասխան հանդիպումից հետո ընդգծել է, որ խաղի սկզբնամասը շատ կարևոր նշանակություն է ունեցել, հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները:

Հիշեցնենք’ Յուպ Հայնկեսի սաները պատասխան մրցավեճում նույնպես 2-0 հաշվով առավելության հասան թուրինցիների նկատմամբ:

-Մեզ համար կարևոր էր խաղի սկզբնամասում հաղթահարել մրցակցի ճնշումը: Առաջին վտանգավոր պահերը մենք ստեղծեցինք, բայց պետք է ընդգծել, որ սկզբնամասում «Բավարիան» այդքան էլ հաջող չէր խաղում: Կցանկանայի լավ խոսքեր ասել «Յուվենտուսի» ու իր երկրպագուների հասցեին, քանի որ մարզադաշտում ֆանտաստիկ մթնոլորտ էր տիրում: Սակայն մենք պատրաստ էինք դրան: Այժմ մեզ կիսաեզրափակչում սպասում են հավասար ուժով մրցակիցներ: Մենք գոհ ենք նրանից, որ գերմանական երկու ակումբներ դուրս եկան կիսաեզրափակիչ,- ասել է Լամը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում