Ալ-Հելաիֆի. «ՊՍԺ»-ի խնդիրը առաջիկա հինգ տարիներին Չեմպիոնների լիգան հաղթելն է

Ալ-Հելաիֆի. «ՊՍԺ»-ի խնդիրը առաջիկա հինգ տարիներին Չեմպիոնների լիգան հաղթելն է

«ՊՍԺ»-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խաղարկության «Բարսելոնայի» հետ պատասխան հանդիպումը (1:1):

-Թիմը հիանալի հանդիպում անցկացրեց ու ես հպարտանում եմ տղաներով: Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում մենք միայն մեկ պարտություն կրեցինք: Այնպես որ, մրցաշարը լքում ենք գլուխներս բարձր պահած: Մոտ էինք կիսաեզրափակիչ դուրս գալուն: Սակայն այժմ խաղացողները պետք է կենտրոնանան ներքին առաջնության հանդիպումների վրա:

«ՊՍԺ»-ն դարձավ եվրոպական ուժեղագույն ակումբներից մեկը, քանի որ մենք դուրս եկանք Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ ու հավասարը հավասարի պես պայքարեցինք աշխարհի լավագույն թիմի հետ:

Դժվար է ասել, որ հենց հաջորդ տարի մենք կարող ենք հաղթել այս մրցաշարում: Բայց մեր խնդիրն է դա անել առաջիկա հինգ տարիների ընթացքում,- ասել է Ալ-Հելաիֆին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում