Մեսսին կխաղա Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում

Մեսսին կխաղա Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում

«Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսիին, ով երեկ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «ՊՍԺ»-ի հետ պատասխան հանդիպմանը կրկին ցավեր էր ունեցել, այսօր Կատալոնիայի կլինիկաներից մեկում հետազոտություն է անցել: Բժիշկների խոսքով նա խաղալիս չի սրել իր վնասվածքը.

-Ես լավ եմ ու Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչին լիովին պատրաստ կլինեմ,-ասել է Լեոն:

Հիշեցնենք, որ առաջնության առաջին  կիսաեզրափակիչները կկայանան ապրիլի 23-ին և 24-ին: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում