Մոուրինյո. Ես ստիպեցի ֆուտբոլիստներին հավատալ իրենց ուժերին. անպարտելի թիմեր չկան…

Մոուրինյո. Ես ստիպեցի ֆուտբոլիստներին հավատալ իրենց ուժերին. անպարտելի թիմեր չկան…

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Գալաթասարային» հաղթելուց (3:2) և Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելուց հետո, ժամանակ խոսել է 1/4 եզրափակչի, իր թիմի ու ֆուտբոլիստների մասին: 

Դրոգբայի մասին

Եթե պետք է գոլ բաց թողնենք, ապա թող դրանք Դիդյե Դրոգբան խփի: Նա շատ խելացի հարձակվող է և անհավատալի պոտենցիալ ունի: Նա մեզ հիանալի գնդակ խփեց: Ես սովորություն ունեմ. ամեն անգամ, երբ հաղթում եմ Դրոգբայի թիմն` Չեմպիոնների գավաթին եմ տիրանում: 

«Գալաթասարայի» մասին

Մենք խաղում էինք 11 ֆուտբոլիստի ու էլի 50.000 մարդու դեմ: Երբ նման աջակցություն կա, ապա անհնարինն էլ հնարավոր է դառնում: «Գալաթասարայը» հիանալի երկրպագուներ ունի, ովքեր արժանի էին այդ հաղթանակին: 

Վերջնական արդյունքի վախի մասին

Ես վախենալու ժամանակ չունեի, ես խաղի մեջ էի: Բայց անկեղծ կասեմ, որ որոշ էմոցիաներ կոծկելու խնդրի հետ բախվեցի: 

Ռոնալդուի մասին

Նրա մասին մտածում եմ այն, ինչ բոլորը: Մեկնաբանություններն այստեղ ավելորդ են: Բավական է նայել միայն նրա ցուցադրած արդյունքին:

Հետխաղյա զգացողությունների մասին

Երբեք պարտությունից չեմ ուրախանում, դրա համար էլ ծիծաղելի զգացողություններ եմ ունենում:  Իհարկե, ամենագլխավորն այն է, որ մենք կիսաեզրափակչում ենք:

Պայմանագրի երկարաձգման մասին

Այս մասին մրցաշրջանի ավարտին կխոսեմ նախագահի հետ, ով ոչ միայն ընկերս է, այլ նաև պաշտոնական ներկայացուցիչը բոլոր մադրիդցիների: Մենք նրա հետ ամեն ինչ հանգիստ կքննարկենք:

Վիճահարույց պահերի մասին

Չգիտեմ, Դրոգբայի գոլում խաղից դուրս իրավիճակ էր, թե ոչ: Գուցե դրա համար էլ նշանակվեց տուգանային հարվածը: Հիմա դրանք կարևոր չեն: Առաջին խաղում էլ վիճահարույց պահեր կային: Սակայն այդ բոլորն արդեն անկարևոր են:

Ընդմիջման ժամանակ տեղի ունեցած խոսակցության մասին

Ես ստիպեցի ֆուտբոլիստներին հավատալ իրենց ուժերին ու նրան, որ անպարտելի թիմեր չկան, դեռ խաղը չի ավարտվել ու ամեն ինչ հնարավոր է: Ֆուտբոլիստներից մեկը խաղից հետո մոտեցավ ինձ ու ասաց. «Այո, դու ճիշտ էիր»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում