Ուոլքոտն ու Ուիլշերը պատրաստ են խաղադաշտ դուրս գալ

Ուոլքոտն ու Ուիլշերը պատրաստ են խաղադաշտ դուրս գալ

Լոնդոնի «Արսենալի» երկու կիսապաշտպանները լիովին ապաքինվել են և պատրաստ են օգնել իրենց թիմին «Նորվիչի» հետ առաջիկա խաղում:

Հիշեցնենք, որ Թեո Ուոլքոտը և Ջեկ Ուիլշերը ապաքինվում էին վնասվածքներից: Goal.com-ն այս կապակցությամբ մեջբերել է «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի խոսքերը.

-Ուիլշերը մարզվում է չորեքշաբթի օրվանից, Ուոլքոտը կսկսի մարզումները վաղվանից: 90 տոկսով նրանք պատրաստ են խաղադաշտ դուրս գալ «Նորվիչի» դեմ խաղում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում