«Ռուբին»-«Չելսի» խաղի անվտանգությունը կապահովի 970 ոստիկան
11/04/2013 18:40
Նմանատիպ
Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ փուլի «Ռուբին»-«Չելսի» հանդիպման ժամանակ ոստիկանությունն աշխատելու է ծանր գրաֆիկով:
Championat.com-ը հաղորդում է, որ այս խաղի անվտանգությունն ապահովելու է ոստիկանական համակարգի 970 աշխատակից, այդ թվում` հատուկ ծառայության 180 աշխատակից:
Հիշեցնենք, որ Լոնդոնում այս թիմերի միջև կայացած առաջին խաղում «Չելսին» հաղթել է 3:1 հաշվով: Այսօր խաղը մեկնարկելու է Երևանի ժամանակով 20:00:
Հետևեք մեզ նաև Telegram-ում