Ռոբինյոն պատրաստ է հեռանալ «Միլանից»

Ռոբինյոն պատրաստ է հեռանալ «Միլանից»

«Միլանի» հարձակվողը չի ժխտել, որ պատրաստ է իր կարիերան շարունակելու առնչությամբ առաջարկներ քննարկել այլ ակումբների հետ: Հիշեցնենք, որ դեռևս ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Ռոբինյոն մոտ էր հայրենիք վերադառնալուն` տեղափոխվելով «Սանթոս» կամ «Ֆալմենգո», սակայն բանակացությունները կողմերի միջև ավարտուն չեղան:

Վերջին հարցազրույցի ժամանակ Ռոբինյոն ասել է.

-Ես երջանիկ եմ «Միլանում», սակայն եթե լուրջ առաջարկներ լինեն, իհարկե, կմտածեմ այդ ուղղությամբ: Ինչ վերաբերում է «Ֆլամենգոյին», ապա այդ թիմի նկատմամբ մեծ հարգանք եմ տածում, բայց ես դեռ «Միլանի» խաղացող եմ:

Հավելենք` Իտալիայի ընթացիկ առաջնությունում բրազիլացին մասնակցել է 17 խաղի և դարձել ընդամենը 2 գոլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում