Ֆերնանդո Ալոնսո. Առջևում երկար ճանապարհ կա
11/04/2013 19:16
Նմանատիպ
Մալազիայի Գրան-պրիի ժամանակ «Ֆերրարի» ավտոարշավորդը Սեբաստիան Ֆետտելի հետ բախման հետևանքով վնասեց մեքենան և չկարողացավ եզրափակել արշավը: Սակայն այս ամենն Ալոնսոյի համար արդեն հիշողություն են, և նա առաջիկա մրցաշարերին լավատեսությամբ է տրամադրված: Motorsport-ը մեջբերել է իսպանացի ավտոարշավորդի խոսքերը.
-Մալազիայի արշավի ժամանակ եթե անգամ փոխեինք մեքենայի վնասված հատվածը, ես կզբաղեցնեի 9-րդ կամ 10-րդ հորիզոնականը: Այս պահին ամեն ինչ լավ է: Ես շարունակելու եմ պայքարը: Մրցաշրջանը երկարատև է. ետևում մնացել է միայն երկու Գրան-պրի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում