Հայնկես. Կիսաեզրափակչից հետո կհասկանանք` հաջո՞ղ էր վիճակահանությունը

Հայնկես. Կիսաեզրափակչից հետո կհասկանանք` հաջո՞ղ էր վիճակահանությունը

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությանը: 

-Վիճակահանությանը կմասնակցեն բոլոր այն թիմերը, որոնք Չեմպիոնների լիգայում հաղթելու մեծ հնարավորություն ունեն: Ես ոչ մի թիմի չեմ նախընտրում: Միայն կիսաեզրափակիչ խաղերից հետո կիմանանք` հաջո՞ղ էր արդյոք վիճակահանությունը:

Առաջիկա խաղերի ժամանակ վճռորոշ կարող են լինել տարբեր հանգամանքներ. առո՞ղջ ենք ֆուտբոլիստները, թե՞ ոչ, ի՞նչ կազմով հանդես կգա մրցակիցը և այլն: Փորձս ցույց է տալիս, որ այս ամենին պետք է հանգստությամբ վերաբերել,-ասել է Հայնկեսը:

Հավելենք` վիճակահանությունը կայանալու է վաղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում