Բենիտես. Երկրորդ խաղակեսում վատ խաղացինք

Բենիտես. Երկրորդ խաղակեսում վատ խաղացինք

«Չելսիի» գլխավոր մարզիչը «Ռուբինի» հետ Եվրոպա լիգայի քառորդ եզրփակչի պատասխան հանդիպումից հետո դժգոհություն է հայտնել իր սաների` երկրորդ խաղակեսում ցուցադրած խաղից:

-Ես շատ հիասթափված եմ երկրորդ խաղակեսում իմ թիմի գործողություննեից: Պաշտպանությունում շատ էին սխալները: Սակայն այս ամենի հետ մեկտեղ, ես գոհ եմ իմ սաների նվիրվածությունից: Այս պահին անհրաժեշտ է ամեն ինչ վերլուծել: Մենք ժամանեցինք Ռուսաստան` ունենալով Լոնդոնում գրանցած լավ արդյունք, սակայն պարտվեցինք: Պարտությունները միշտ են տխրեցնում, սակայն մենք դուրս ենք եկել կիսաեզրափակիչ և գլխավորը հենց դա է,-հետխաղյա ասուլիսի ժամանակ ասել է Բենիտեսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում