Եվրոպա լիգա. «Ֆեներբախչեն» և «Բենֆիկան» կիսաեզրափակչում են (տեսանյութ)

Եվրոպա լիգա. «Ֆեներբախչեն» և «Բենֆիկան» կիսաեզրափակչում են (տեսանյութ)

Եվրոպա լիգա մրցաշարի կիսաեզրափակիչ փուլի բոլոր մասնակիցների անուններն արդեն հայտնի են: 

«Լացիոն», արտագնա խաղում 2:0 հաշվով զիջելով «Ֆեներբախչեին», Իտալիայում ոչ-ոքի` 1:1 խաղաց և դուրս մնաց հետագա պայքարից: Հանդիպման հաշիվը 60-րդ րոպեին բացեց Լուլիչը, 73-ին` հավասարեցրեց Ջաները:

Պորտուգալիայում «Բենֆիկայից» 3:1 հաշվով պարտություն կրած «Նյուքասլը» ևս չկարողացավ սեփական դաշտում ուղղել սխալները: Այս խաղում գրանցվեց ընդամենը 2 գոլ` 71-րդ րոպեին աչքի ընկավ Սիսեն, իսկ ավելացված ժամանակում վերջնական հաշիվը ձևակերպեց Սալվիոն` 1:1: Ընդհանուր 2:4 հաշվով առավելության հասնելով` «Բենֆիկան» նվաճեց կիսաեզրափակչի ուղեգիր:

Հիշեցնենք նաև, որ «Ռուբին»-«Չելսի» դիմակայությունում ընդհանուր 4:5 հաշվով առավելության հասան լոնդոնցիները և նվաճեցին կիսաեզրափակչի ուղեգիր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում