«Բարսայի» երկրպագուները կիսաեզրափակչում ցանկանում են «Բորուսսիայի» հետ մրցել
12/04/2013 11:46
Նմանատիպ
Իսպանական MARCA-ն հարցում է անցկացրել, որ պարզի երկրպագուների ցանկությունը Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակիցների զույգերի առումով: Հիշեցնենք, որ նախավերջին փուլ են դուրս եկել 2 իսպանական և 2 գերմանական ակումբներ:
Հարցման արդյունքում պարզվել է, որ կատալոնացիների երկրպագուների ամենացանկալի մրցակիցը «Բորուսսիան» է: Նրա հետ իրենց թիմին ցանկացողները կազմել են հարցվածների 51,8%:
«Բավարիայի» հետ պայքարում թիմին ցանկանում է տեսնել 25% երկրպագու: Իսկ մյուս` 22,8% ցանկանում է կիսաեզրափակչում «Բարսայի» հետ դաշտում տեսնել թիմի հավերժ մրցակից «Ռեալին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում