«Լիվերպուլն» ու «Արսենալը» պայքարում են Ուիլյամսի համար

«Լիվերպուլն» ու «Արսենալը» պայքարում են Ուիլյամսի համար

Անգլիական ԶԼՄ-ները հաղորդում են, որ «Լիվերպուլն» ու «Արսենալը» ցանկանում են գնել «Սուոնսիի» կենտրոնական պաշտպան Էշլի Ուիլյամսին:

Լիվերպուլցիների գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը պաշտպանին համարում է որպես Ջեյմի Կարագերի փոխարինող, ով ամռանը պատրաստվում է ավարտել կարիերան: Վալիացիները իրենց խաղացողին գնահատում են 12 մլն. ֆունտ:

«Արսենալը» նույնպես պայքարում է Ուիլյամսի համար, ում համար ձմռանը պատրաստ էր վճարել 9 մլն. ֆունտ, սակայն մերժում էր ստացել ֆուտբոլիստի ակումբից: «Կանոնիերները» պաշտպանին հրապուրում են Չեմպիոնների լիգայում հանդես գալու հեռանկարով, իսկ մերսիսայդցիները, որ նա հնարավորություն կունենա աշխատել «Սուոնսիում» իր նախկին մարզիչ Ռոջերսի հետ:

Այս մրցաշրջանում Ուիլյամսը Պրեմիեր լիգայում 31 հանդիպում է անցկացրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում