Պացցինին ամռանը կարող է տեղափոխվել «Նապոլի»

Պացցինին ամռանը կարող է տեղափոխվել «Նապոլի»

«Միլանի» հարձակվող Ջիամպաոլո Պացցինիի ապագան թիմում հարցականի տակ է:

«Ինտերի», «Սամպդորիայի», «Ֆիորենտինայի» ու «Ատալանտայի» նախկին հարձակվողը հաջող մրցաշրջան է անցկացնում «ռոսսոներիի» կազմում, սակայն ձմռանը Մարիո Բալոտելլիի ձեռքբերումից հետո նա ավելի հաճախ է հայտնվում պահեստայինների նստարանին: «Սիթիի» նախկին հարձակվողը շատ լավ է հանդես գալիս միլանյան թիմում ու դա կասկածի տակ է դնում Պացցիի ապագան:

Պացցինիի ծառայություններով լրջորեն հետաքրքրվում է «Նապոլին», ավելի կոնկրետ՝ գլխավոր մարզիչ Վալտեր Մացցարին: Նա դեռևս ամռանն էր ցանկանում իրականացնել հարձակվողի տրանսֆերը, բայց այն ժամանակ դա հաջողությամբ չպսակվեց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում