Բուտրագենյո. Մեծ հարգանքով ենք վերաբերվում «Բորուսիային»

Բուտրագենյո. Մեծ հարգանքով ենք վերաբերվում «Բորուսիային»

Մադրիդի «Ռեալի» հասարակայնության հետ կապերի տնօրեն Էմիլիո Բուտրագենյոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի վիճակահանությունը, որի արդյունքներով մադրիդցիները կմրցեն Դորտմունդի «Բորուսիայի» հետ:

-Կիսաեզրափակչին մասնակցելը մեծ պատիվ է մեզ համար: Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում Դորտմունդի «Բորուսիային»: Մենք խմբային փուլում երկու անգամ խաղացել ենք նրանց հետ ու չենք կարողացել հաղթել: Հուսով եմ՝ մենք այս անգամ առավելության կհասնենք, քանի որ ցանկանում ենք հայտնվել եզրափակչում: Մենք երազում ենք այդ մասին,- Բուտրագենյոյին մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում