Էշլի Յանգը կբացակայի երկու շաբաթ
12/04/2013 17:33
Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը կոճի վնասվածքի պատճառով առաջիկա խաղերին չի կարողանա օգնել իր թիմին: Հիշեցնենք, որ Յանգը վնասվածք ստացավ մանչեսթերյան դերբիի ժամանակ: Այսօր արդեն վերջնականապես հայտնի են ֆուտբոլիստի վնասվածքի լրջությունը և ապաքինման ժամկետները:
-Էշլին շատ ցավալի հարված է ստացել կոճին: Նա չի խաղա երկու շաբաթ,-«կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնի խոսքերը մեջբերել է Sky Sports-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում