Բենիտես. Լավ է, երբ ֆուտբոլիստները վիճաբանում են

Բենիտես. Լավ է, երբ ֆուտբոլիստները վիճաբանում են

«Չելսիի» գլխավոր մարզիչն անդրադարձել է Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչ փուլում «Ռուբինի» հետ հանդիպման առաջին խաղակեսից հետո տեղի ունեցած միջադեպին: Նշենք, որ Ֆրենկ Լեմպարդը և Դավիդ Լուիսը բարձրաձայն քննարկում էին ծավալել, սակայն Բենիտեսը դրանում ոչ մի վատ բան չի տեսնում:

-Միշտ էլ շատ լավ է, երբ խաղացողները վիճաբանում են այն ամենի շուրջ, ինչ տեղի է ունենում խաղադաշտում: Դրանք հնարավոր են դառնում շտկել ընդմիջման ժամանակ: Մենք խոսում էինք, թե ինչպես կարելի է փոխել դրությունը. կարծում եմ` դա շատ նորմալ է: Միջադեպն ինձ համար խնդիր չէ,-Բենիտեսի խոսքերը մեջբերել է The Telegraph-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում