Ռումենիգե. «Բարսելոնան» Չեմպիոնների լիգան հաղթելու գլխավոր ֆավորիտն է

Ռումենիգե. «Բարսելոնան» Չեմպիոնների լիգան հաղթելու գլխավոր ֆավորիտն է

«Բավարիայի» նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի վիճակահանությունը, որի արդյունքում մյունխենցիները մրցելու են «Բարսելոնայի» հետ:

-«Բարսելոնան» ինձ համար օրինակ է: Վերջին տարիներին նրանք Չեմպիոնների լիգան հաղթել են ավելի հաճախ, քան որևէ այլ մեկը: Այն Եվրոպայի ներկայիս լավագույն թիմն է, որը հարձակվողական ֆանտաստիկ պոտենցիալ ունի: Ես մինչ օրս շատ ցավում եմ դիտում 2009 թվականին կայացած իրենց հետ հանդիպումները, որոնցում նրանք հաղթեցին մեզ: Այնուամենայնիվ, սա մեզ համար հիանալի հնարավորություն է ցույց տալու համար, որ այժմ ավելի ուժեղ ենք դարձել: Միևնույն ժամանակ, ես «Բարսելոնային» համարում եմ Չեմպիոնների լիգան հաղթելու գլխավոր ֆավորիտ,- ասել է Ռումենիգեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում