Սուբիսարետա. «Բարսելոնային» լուրջ փորձություն է սպասվում

Սուբիսարետա. «Բարսելոնային» լուրջ փորձություն է սպասվում

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան իր մտքերով է կիսվել կապված Չեմպիոնների լիգայի վիճակահանության հետ, որում կատալոնացիներիը մրցակիցը լինելու է «Բավարիան»:

-Մեզ լուրջ փորձություն է սպասվում: Պատրաստվում ենք օգտագործել մեր կարողությունները ու անել առավելագույնը նրանից’ ինչքան թույլ կտա մեզ մրցակիցը, իսկ մենք’ նրանց:

«Բավարիան» եվրոպական գրանդ է’ մեծագույն ֆուտբոլիստներով ու մարզչով: Այս ակումբը հիանալի երկրպագուներ ու մարզադաշտ ունի,- ասել է կատալոնական ակումբի ներկայացուցիչը:

Հիշեցնենք’ կողմերի առաջին մրցավեճը կկայանա ապրիլի 23-ին’ Մյունխենում, իսկ պատասխան հանդիպումը մայիսի 1-ին’ Բարսելոնայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում