1 ամսում «Ման. Սիթիի» 3 ֆուտբոլիստ զրկվեց վարորդական իրավունքից
12/04/2013 19:47
Նմանատիպ
Հերթը հասավ պաշտպան Միկա Ռիչարդսի վարորդական իրավունքներին: Ֆուտբոլիստը երթևակության կանոնները խախտել է դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին (Ferrari 458-ով թույլատրելի արագությունը գերազանցելու համար), սակայն պատժամիջոցները կիրառվում են այժմ: Mirror-ը տեղեկացնում է, որ դատարանի վճռով Ռիչարդսը կես տարով զրկվեց վարորդական իրավունքից և վճարելու է 400 ֆունտ տուգանք:
Հետաքրքրկան է, որ «քաղաքայինների» կազմում վարորդական իրավունքից զրկվելը կարծես ավադույթ դարձած լինի: Վերջին մեկ ամսվա ընթացքում Կարլոս Տևեսն ու Սամիր Նասրին ևս արժանացել էին նման «պատվի»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում