Երկրպագուները հավատում են, որ Գվարդիոլան «Բարսելոնային» է երկրպագելու
13/04/2013 10:45
Նմանատիպ
Իսպանական Marca-ն հարցում է անցկացրել երկրպագուների շրջանում, պարզելու համար, թե նրանց կարծիքով Պեպ Գվարդիոլան որ թիմին է երկրպագելու «Բավարիա»-«Բարսելոնա» խաղի ժամանակ: Հիշեցնենք, որ Պեպը մարզել է իսպանաան ակումբն ու պատրաստվում է գլխավորել գերմանականը:
Երկրպագուների մեծ մասը փաստորեն հավատում է, որ Գվարդիոլան կապտանռնագույններին է երկրպագելու: Այդպես կարծում է հարցվածների 86 %-ը: Միայն 14 % երկրպագու է հավատում, որ Պեպը գերմանական ակումբի հաղթանակին է սպասելու: Հարցմանը մասնակցել է 7500 մարդ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում