Լեմպարդ. Մեծապես հարգում եմ «Մանչեսթեր Սիթիին»
13/04/2013 14:14
Նմանատիպ
«Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը խոսել է Անգլիայի գավաթի կիսաեզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» հետ առաջիկա հանդիպումից ունեցած իր սպասելիքների մասին:
-Ես մեծապես հարգում եմ «Մանչեսթեր Սիթիին»: Մեզ հիանալի խաղ է սպասվում: Ես գիտեմ, որ շատերը քննադատում են այս ակումբին, որը նախորդ մրցաշրջանից հետո իր առջև բարձր նշաձող էր դրել: Սակայն դժվար է ոչ միայն նրանց համար, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդը» շատ կայուն է խաղում Պրեմիեր լիգայում ու մրցակիցներին գրեթե հնարավորություն չի տալիս: Սակայն, «Սիթին» նույնպես լավագույն ակումբներից մեկն է,- ասել է Լեմպարդը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում