Կոնտեն մերժել է «Ման. Սիթին» գլխավորելու առաջարկը
13/04/2013 15:08
Նմանատիպ
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մերժումով է պատասխանել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնում Ռոբերտո Մանչինիին փոխարինելու առաջարկին:
«Քաղաքայինների» անցկացրած անհաջող մրցաշրջանը (թիմը դուրս է մնացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլից, ներքին առաջնությունում էլ մեծ տարբերությամբ զիջում է «Յունայթեդին») Մանչինիի’ թիմից հեռանալու խոսակցությունների հիմք է դրել:
Իտալական ԶԼՄ-ների տեղեկություններով, «Ծեր Սինյորայի» գլխավոր մարզիչը մանկունյանցիներին գլխավորելու գլխավոր թեկնածուներից մեկն է եղել:
Տեղեկացվում է, որ «քաղաքայինները» Կոնտեին համագործակցության առաջարկ են կատարել, բայց նա մերժումով է պատասխանել’ որոշելով մնալ թուրինյան ակումբում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում