Fly Emirates-ը հաջորդ մրցաշրջանից կդառնա «Ռեալի» տիտղոսային հովանավորը

Fly Emirates-ը հաջորդ մրցաշրջանից կդառնա «Ռեալի» տիտղոսային հովանավորը

Marca պարբերականի հաղորդմամբ, ապրիլի 30-ին Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես գործարք կկնքի Fly Emirates ավիաընկերության հետ:

Պայմանագիրը կստորագրվի չորս տարի ժամկետով, ինչի արդյունքում «Արքայական» ակումբը տարեկան կաշխատի 24-ից 26 մլն. եվրո:

Այդպիսով, Fly Emirates-ի տարբերանշանը հաջորդ մրցաշրջանից կլինի մադրիդցիների մարզաշապիկի վրա: Ներկայիս տիտղոսային հովանավոր Bwin-ը կշարունակի համագործակցությունը ակումբի հետ, բայց կլինի երկրորդական դերերում:

Այս գործարքը ամենամեծը կլինի «Ռեալի» պատմության մեջ ու թիմի համար նոր պատուհան կբացի Մերձավոր Արևելքում, տեղեկացնում է պարբերականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում