Մայկոնը չի պատրաստվում հեռանալ «Ման. Սիթիից»

Մայկոնը չի պատրաստվում հեռանալ «Ման. Սիթիից»

Այն տեղեկությունը, թե «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Մայկոնը ամռանը պատրաստվում հեռանալ Անգլիայից ու տեղափոխվել բրազիլական «Ատլետիկո Մինեյրո», չի համապատասխանում իրականությանը:

-Ես ոչինչ գիտեմ այդ հետաքրքրության մասին: Նա երջանիկ է «Մանչեսթեր Սիթիում», որի հետ պայմանագիր ունի մինչև 2015 թվականը: Դժվար է ասել, թե ինչ տեղի կունենա ապագայում, բայց Դուգլասը այս պահին լիովին կենտրոնացած է ակումբում իր ելույթների վրա,- ասել է ֆուտբոլիստի հայր Մանոել Սիսենանդոն, ով նաև հանդիսանում է նրա գործակալը:

Մայկոնը այս մրցաշրջանում «Սիթիի» կազմում անցկացրել է ընդամենը 11 հանդիպում’ մի շարք խաղեր բաց թողնելով վնասվածքների պատճառով;

Հետևեք մեզ նաև Telegram-ում