Բենիտես. «Չելսին» խաղալու է լավ մարզչով ուժեղ թիմի հետ

Բենիտես. «Չելսին» խաղալու է լավ մարզչով ուժեղ թիմի հետ

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսը խոսել է Անգլիայի գավաթի կիսաեզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումից ունեցած իր սպասելիքների մասին:

-Մրցակիցը ուժեղ թիմ է, ով հիանալի խաղացողներ ունի հիմնական կազմում ու պահեստայինների նստարանին: Շատերը ասում են, թե «Չելսին» երկու հավասարազոր կազմի ունի, բայց բոլորս էլ գիտենք, որ դա երիտասարդ թիմ կլինի: Եթե նայենք «Սիթիին», ապա նրանք յուրաքանչյուր դիրքի համար մի քանի տարբերակներ ունեն, որոնք ունեն ինչպես տաղանդ, այնպես էլ փորձ:

Մենք կիրակի օրը խաղալու ենք լավ մարզչով ուժեղ թիմի դեմ ու մեզ համար դժվար է լինելու,- իսպանացի մասնագետին մեջբերում է «կապույտների» պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում