Բարձրագույն խումբ. «Շիրակն» ու «Միկան» հաղթանակներ են տոնում (տուրի արդյունքները)

Բարձրագույն խումբ. «Շիրակն» ու «Միկան» հաղթանակներ են տոնում (տուրի արդյունքները)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում կայացան 37-րդ տուրի առաջին երեք հանդիպումները:

Առաջատարին հետապնդող «Միկան» սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Իմպուլսին»: Այս խաղի ելքը վճռեց 48-րդ րոպեին Սեմյոն Մուրադյանի խփած գնդակը, ով, ինչպես հայտնի է, փոխարինման դուրս գալուց հետո գոլ խփող ֆուտբոլիստի համբավ ունի և այս անգամ էլ հաստատեց դա’ 1-0:

Առաջատար «Շիրակը» Գյումրիում մրցեց «Արարատի» հետ: Թիմերը առաջին կեսում մեկական գնդակ փոխանակեցին, երբ 29-րդ ու 32-րդ րոպեներին համապատասխանաբար աչքի ընկան Լամին Լի Յորոն ու Խորեն Վերանյանը: Այդուհանդերձ, երկրորդ կեսում շիրակցիները հաղթանակի նժարը իրենց կողմը թեքեցին ու Դիոպ Դամի և նույն Յորոյի օգնությամբ հաղթեցին մրցակցին’ 3-1:

Կապանում կայացած «Գանձասարի» ու «Ուլիսի» խաղի ելքը վճռվեց միայն վերջին րոպեին, իսկ հաղթական գոլի հեղինակ դարձավ տանտերերից Հայրապետ Ավագյանը’ 1-0:

Երևանի «Փյունիկն» էլ վստահ հաղթանակ տոնեց «Բանանցի» նկատմամբ:

Այս հանդիպումներից հետո «Միկան» ունի 73, «Իմպուլսը»’ 54, «Շիրակը»’ 77, «Արարատը»’ 28, «Գանձասարը»’ 58, «Ուլիսը»’ 37, «Փյունիկը»` 59 և «Բանանցը» 26 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում