Հայ շախմատիստները Դուբայում

Հայ շախմատիստները Դուբայում

Դուբայի փառատոնի շրջանակներում անցկացված կայծակնային մրցաշարում գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և 90 մասնակիցների մեջ բաժանեց 3-5-րդ տեղերը: Պետրոսյանը միայն կես միավորով ետ մնաց հաղթողից’ գրոսմայստեր Սալեմ Սալեհից (ԱՄԷ):
Միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանի արդյունքն է 6 միավոր:

Գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանը կայծակնային մրցաշարին չէին մասնակցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում