Բունդեսլիգա. «Բավարիան» և «Բորուսսիան» վստահ հաղթանակներ են տոնում (այլ արդյունքներ)

Բունդեսլիգա. «Բավարիան» և «Բորուսսիան» վստահ հաղթանակներ են տոնում (այլ արդյունքներ)

Մեկնարկել է Գերմանիայի առաջնության 29-րդ տուրը: Հիշեցնենք, որ առաջնության չեմպիոնի կոչումը դեռևս նախորդ տուրում նվաճեց Մյունխենի «Բավարիան»: Այսօր մյունխենցիները շարունակեցին իրենց հաղթարշավը` վստահ հաղթանակ տոնելով «Նյուրենբերգի» նկատմամբ` 4:0:

Դորտմունդի «Բորուսսիան» ջախջախից 1:6 հաշվով հաղթեց «Գրոյտեր Ֆյուրտին»: «Ֆորտունա»-«Վերդեր» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2: «Մայնց»-«Համբուրգ» խաղում հաղթանակ տոնեցին հյուրերը` 1:2, իսկ «Հոֆենհայմն» ու «Վոլսբուրգը» վաստակեցին մեկական միավոր` 2:2:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում