Վուչինիչ. Սանչեսը «Յուվենտուսին» պետք չէ
13/04/2013 19:50
Նմանատիպ
Թեպետ իտալական մի շարք լրատվամիջոցներ շարունակ գրում են, որ Թուրինի «Յուվենտուսն» ամեն ինչ կանի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Ալեքսիս Սանչեսին գնելու համար, Վուչինիչը չի կարծում, թե իր թիմին անհրաժեշտ է չիլիացի ֆուտբոլիստը:
Sky Sport Italia-ին տված հարցազրույցում Վուչինինչն ասել է.
-Սանչեսը հիանալի հարձակվող է, սակայն «Յուվենտուսն» առանց նրա էլ ունի մրցունակ հարձակման գիծ:
Իսկ ինչ վերաբերում է, «Բավարիայի» հետ խաղից հետո իմ հասցեին հնչած քննադատությանը, ապա կարծում եմ` դա անտեղի էր: Ես միշտ էլ խաղադաշտում ներդնում եմ ողջ ուժերս:
Հետևեք մեզ նաև Telegram-ում