«ՊՍԺ»-ն դիտարկում է Նանիին որպես Իբրահիմովիչին փոխարինող
13/04/2013 20:10
Նմանատիպ
Le Parisien-ի հաղորդած տեղեկությունների համաձայն, «ՊՍԺ»-ում, Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչից դուրս մնալուց հետո, սկսել են մտածել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռքբերուներ կատարելու մասին:
Ըստ աղբյուրի, փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Լուիշ Նանիի ծառայություններով: Նանիի պայմանագիրն ավարտվում է հաջորդ մրցաշրջանում, ինչի շնորհիվ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը շատ բաձր չի լինի «ՊՍԺ»-ի համար:
Le Parisien-ը գրում է նաև, որ այս տրանսֆերային ձեռքբերումով Անչելոտին Զլատան Իբրահիմովիչին փոխարինող է գտնում, քանի որ շվեդ ֆուտբոլիստը շատ հավանական է` մրցաշրջանի ավարտից հետո լքի «ՊՍԺ»-ն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում