Հենրիխ Մխիթարյան. Չեմ ցանկանում չեմպիոն դառնալ վաղը

Հենրիխ Մխիթարյան. Չեմ ցանկանում չեմպիոն դառնալ վաղը

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը, «Զարյային» հաղթելուց և ընթացիկ առաջնությունում իր 22-րդ գոլը խփելուց հետո, պատասխանել է ակումբի պաշտոնական կայքի թղթակցի հարցերին:

-Հենրի՛խ, գուցե հիշես` ո՞վ էր «Զարյայի» նման այսքան խնդիրներ ստեղծել:

-Հավանաբար, վերջին անգամ այսպես բարդ էին «Կրիվբասի», «Չեռնոմորեցի» և »Դնեպրի» հետ խաղերը:

-Մրցակցի խաղում առաջին հերթին ի՞նչը կառանձնացնես:

-Նրանք լավ էին գործում և պաշտպանությունում, և հարձակման գծում: Անգամ չէի էլ սպասում: Լուգանսկում արժանի թիմ է ստեղծվել: Եթե նրանք նույն ոգով շարունակեն, ապա հաջորդ մրցաշրջանում կարող են պայքարել բարձր հորիզոնականների համար:

-«Մետալիստի»` «Վորսկլայի» հետ հանդիպմանը հետևելու՞ ես:

-Մարզումից հետո կհասցնեմ: Սակայն չեմպիոնությունը շուտ ապահովելու համար չէ, այլ պարզապես հետաքրքիր է հետևել երկրորդ տեղի համար պայքարին:

-Ցանկանու՞մ ես չեմպիոն դառնալ արդեն կիրակի:

-Անկեղծ ասած ոչ, քանի որ որքան շուտ ես դառնում չեմպիոն, այնքան շուտ դա կարող է թուլացնել քեզ: Այդ իսկ պատճառով շատ եմ ցանկանում «Դնեպրի» հետ խաղին մարտական տրամադրվածությամբ մոտենալ:

-Վերջերս լրագրողներին ասացիր, որ 22-րդ գոլը խփելու դեպքում երկրպագուներից որևէ մեկին կնվիրես խաղակոշիկներդ: Ո՞վ է այդ երջանիկը:

-Հաջորդ խաղում անպայման կնվիրեմ (ծիծաղում է):

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում