Մարիո Գոմեսը կարող է լքել «Բավարիան»
13/04/2013 21:08
Նմանատիպ
Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բավարիայի» հարձակվողը կարող է տեղափոխվել այլ ակումբ: Որպես պատճառ գերմանական լրատվամիջոցները նշում են այն հանգամանքը, որ մեկնարկային կազմում Գոմեսը տեղը զիջել է Մանջուկիչին:
Մարիո Գոմեսի գործակալ Ուլի Ֆերբերը ստեղծված իրավիճակի վերաբերյալ ասել է հետևյալը.
-Իհարկե, Մարիոն գոհ չէ այս ամենից: Հասկանալի է, որ այս ամենը չի կարող երկար տևել: Դրա հետ մեկտեղ նա ամեն ինչ շատ ճիշտ է անում և միշտ պատրաստ է խաղալ:
Հավելենք` այս մրցաշրջանում Մարիո Գոմեսը մասնակցել է Բունդեսլիգայի 16 հանդիպման և դարձել է 8 գոլի հեղինակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում