Մացցարի. Կփորձենք հաճույք ստանալ «Միլանի» հետ խաղից

Մացցարի. Կփորձենք հաճույք ստանալ «Միլանի» հետ խաղից

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Վալտեր Մացցարին խոսել է «Միլանի» հետ առաջիկա արտագնա հանդիպման մասին: 

-Մաթեմատիկական տեսանկյունից սկուդետտոն նվաճելու հնարավորություններ դեռ ունենք: Այս պարագայում ինչու՞ չպետք է օգտվեք առիթից: Ճիշտ է, հնարավորությունները քիչ են, բայց կան: Շատ ուրախ եմ, որ այս մրցաշրջանում արդեն 14 միավոր ավելի ենք հավաքել, քան նախորդում:

«Միլան»-«Նապոլի» հանդիպումը միշտ էլ գրավիչ է եղել, այդ իսկ պատճառով մենք կփորձենք հաճույք ստանալ խաղից: Մենք լավ մարզավիճակում ենք և ունենք հաղթելու հնարավորություններ,-ասել է Մացցարին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում