Հայնկես. «Բավարիայում» բոլորը ցանկանում են միայն հաղթել

Հայնկես.  «Բավարիայում» բոլորը ցանկանում են միայն հաղթել

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսն ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում խոսել է Գերմանիայի առաջնության 29-րդ տուրում «Նյուրնբերգի» նկատմամբ 4:0 հաշվով տոնած հաղթանակից.

-Խաղը ցույց տվեց, թե որքան պրոֆեսիոնալ են մեր ֆուտբոլիստները: Լավ է, որ այժմ այլ խաղացողներին ևս կարող ենք հնարավորություն ընձեռնել: Թիմը խաղից հաճույք է ստանում: Այս հանդիպումն արտացոլեց թիմում տիրող մթնոլորտը`բոլորը ցանկանում են հաղթել:

Նրանք, ովքեր խաղաժամանակ չստացան, սպասում են իրենց հնարավորությանը: Բնականաբար, երեքշաբթի թիմը խաղադաշտ դուրս կգա այլ կազմով: Մենք շատ բաների ենք հասել, բայց առջևում երկար ճանապարհ կա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում