Ռաֆայել Նազարյան. Տարոն Ոսկանյանի խաղից շատ գոհ եմ

Ռաֆայել Նազարյան. Տարոն Ոսկանյանի խաղից շատ գոհ եմ

Բարձրագույն խմբի 37-րդ տուրում «Փյունիկը» 4:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տոնեց «Բանանցի» նկատմամբ: Հանդիպումից հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը գովեստի խոսքեր է ասել իր սաների հասցեին:

«Լավ հանդիպում անցկացրինք, շնորհավորում եմ: Տարբերություն կար երկու թիմի ֆուտբոլիստների մեջ, իհարկե: Բացի 11 մետրանոցից «Բանանցը» մեր դարպասին ոչ մի իրական պահ չստեղծեց: Ավելին, մենք մի քանի իրական գոլային պահեր չիրացրինք: Սակայն հաշիվը կարող էր լինել նաև 2:0 կամ 3:0, դրա վրա չենք կենտրոնացել:

Տարոն Ոսկանյանի խաղից շատ գոհ եմ, ինչպես նաև բոլոր տղաներից»,-մարզչի խոսքերը մեջբերել է ակումբի պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում