Կլոպ. Մոուրինյոն տուն կվերադառնա անօգուտ տեղեկատվությամբ

Կլոպ. Մոուրինյոն տուն կվերադառնա անօգուտ տեղեկատվությամբ

Յուրգեն Կլոպը մեկնաբանել է այն իրողությունը, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի իրենց մրցակից «Ռեալի» մարզիչ Ժոզե Մոուրինյոն այսօր մարզադաշտից հետևել է «Գրոյտեր Ֆյուրտի» դեմ «Բորուսսիայի» խաղին (1:6):

-Մոուրինյոն տուն կվերադառնա անօգուտ տեղեկատվությամբ: Երու շաբաթ անց սա դժվար թե նրան պետք գա: Մենք արդեն հանդիպել ենք խմբային փուլում: Չգիտեմ` վախենու՞մ է արդյոք «Ռեալը»:

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում հաղթել մյուս երեք թիմերից ցանկացածին էլ, բարդ է հաղթել, սակայն ես ուրախ եմ, որ մեզ բաժին է հասել մադրիդյան ակումբը: «Ռեալին» արդեն կարողացել ենք հաղթել,-ասել է Կլոպը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում