Վալդեսը ցանկանում է հեռանալ «Բարսելոնայից»

Վալդեսը ցանկանում է հեռանալ «Բարսելոնայից»

«Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը մտադիր է լրջությամբ մտածել ակումբը փոխելու մասին: Նա ամեն առիթի դեպքում նշում է, որ չի ցանկանում երկարաձգել 2014-ին ավարտվող պայմանագիրը: Թեև ակումբի ղեկավարությունն ու նրա թիմակիցները դեմ չեն, որ Վալդեսը մնա, սակայն դարպասապահը ցանկանում է ուժերն այլ առաջնություններում փորձել: Նա հանդիպել է թիմ գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովային ու բացատրել հեռանալու պատճառները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում