Բենատիան հետաքրքրում է «Չելսիին» ու «Տոտենհեմին»

Բենատիան հետաքրքրում է «Չելսիին» ու «Տոտենհեմին»

TalkSport-ի տեղեկություններով, լոնդոնյան երկու ակումբներ’ «Տոտենհեմը» ու «Չելսին», իրենց հայացքը ուղղել են «Ուդինեզեի» պաշտպան Մեհդի Բենատիայի կողմը:

25-ամյա ֆուտբոլիստը համարվում է Ուդինեի ակումբի առանցքային խաղացողներից մեկը, չնայած նրան, որ այս մրցաշրջանում վնասվածքի պատճառով բաց է թողել 13-ից ավելի հանդիպումներ:

Նշենք’ նախկինում տեղեկացվում էր, որ Բենատիայի ծառայություններով հետաքրքրված են նաև «Միլանը», «Ֆիորենտինան», «Նապոլին» ու նույնիսկ «Անժին»:

Սակայն ավելի վաղ «Ուդինեզեի» նախագահ Ֆրանկո Սոլդատին նշել էր, որ դեռևս չի պատրաստվում բաժանվել խաղացողից, ում պայմանագրի ժամկետը ակումբի հետ գործում է մինչև 2017 թվականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում