Հայնկես. «Բավարիան» հաճույք է ստանում իր խաղից

Հայնկես. «Բավարիան» հաճույք է ստանում իր խաղից

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը մեկնաբանել է Բունդեսլիգայի 29-րդ տուրի շրջանակներում «Նյուրնբերգի» նկատմամբ տարած 4-0 հաշվով հաղթանակը:

-Թիմը հաճույք է ստանում իր խաղից: Այս հանդիպումը ցույց տվեց թիմի տրամադրվածությունը. բոլորը ցանկանում են հաղթել: Առաջին կեսում մենք ֆանտաստիկ խաղացինք’ ցույց տալով գերազանց փոխհամագործակցություն ու շարժում: Խաղացողներից յուրաքանչյուրն էլ պատրաստ է ամեն պահի խաղադաշտ դուրս գալ: Այս մրցաշրջանում մենք ապացուցեցինք, որ ուժեղ թիմ ենք,- ասել է Հայնկեսը:

Հիշեցնենք’ մյունխենցիները այս մրցաշրջանում արդեն ապահովել են Բունդեսլիգայի չեմպիոնական տիտղոսը’ Դորտմունդի «Բորուսիայից» առաջ անցնելով 20 միավորով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում