Պոդոլսկին «Յուվենտուսի» ու «Գալաթասարայի» նշանառության տակ է

Պոդոլսկին «Յուվենտուսի» ու «Գալաթասարայի» նշանառության տակ է

«Արսենալի» հարձակվող Լուկաս Պոդոլսկին թիմից հեռանալու վտանգի տակ է: Հիշեցնենք’ նա Լոնդոն է տեղափոխվել անցած ամռանը և այս մրցաշրջանում դարձել է 13 գոլի ու 9 գոլային փոխանցումների հեղինակ:

Սակայն, գերմանացին դժգոհ է թիմում իր կարգավիճակից, քանի որ վերջին ժամանակներս շատ հաճախակի է հայտնվում պահեստայինների նստարանին, ու, ըստ անգլիական ԶԼՄ-ների, դա պայմանավորված է ոչ միայն ֆուտբոլիստի վնասվածքներով, այլև գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետ ունեցած տարաձայնություններով:

Նոր ակումբ գտնելու հարցում Պոդոլսկին խնդիրներ չի ունենա: «Յուվենտուսն» ու Մադրիդի «Ատլետիկոն» արդեն հասկացնել են տվել, որ ուրախությամբ կընդունեն հարձակվողին: Բացի այդ, գերմանացուն ցանկանում է գնել նաև «Գալաթասարայը», որը պատրաստ է «Արսենալին» առաջարկել 14 մլն. եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում