Ռոսել. Եթե ասեմ, թե որ գերմանացի ֆուտբոլիստն է ինձ դուր գալիս, նրա արժեքը կբարձրանա

Ռոսել. Եթե ասեմ, թե որ գերմանացի ֆուտբոլիստն է ինձ դուր գալիս, նրա արժեքը կբարձրանա

«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը պատմել է այն մասին, որ իրեն դուր է գալիս գերմանացի ֆուտբոլիստներից մեկը:

-Կա մեկ գերմանացի ֆուտբոլիստ, որը ինձ շատ է դուր գալիս; Չեմ կարող ասել’ ով է նա, քանի որ դրանից հետո նրա տրանսֆերային արժեքը կարող է բարձրանալ,- ասել է Ռոսելը:

Նախկինում տեղեկացվում էր, որ կատալոնական ակումբը հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հումելսի ծառայություններով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում