«Վոլգա» – «Անժի»` 0-3. Արթուր Սարկիսովը փոխարինման դուրս եկավ (տեսանյութ)
14/04/2013 16:05
Նմանատիպ
Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրում «Վոլգան», որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, սեփական հարկի տակ 0-3 հաշվով զիջեց Մախաչկալայի «Անժիին»: Հանդիպման ելքը վճռեցին Էմիր Սպահիչի, Լասինա Տրաորեի ու Վիլիանի գոլերը:
Հայ հարձակվողը հայտավորված էր պահեստայինների թվում ու խաղադաշտ դուրս եկավ 59-րդ րոպեին, սակայն իր թիմին օգնել չկարողացավ:
Այս հանդիպումից հետո «Վոլգան» ունեցած 21 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում