Դե Բուր. «Սիթիում» աշխատելը այն է, ինչը ես ցանկանում եմ

Դե Բուր. «Սիթիում» աշխատելը այն է, ինչը ես ցանկանում եմ

«Այաքսի» գլխավոր մարզիչ Ֆրանկ Դե Բուրը պատմել է «Մանչեսթեր Սիթիում» աշխատելու իր ցանկության մասին:

-«Մանչեսթեր Սիթիում» աշխատելը այն է, ինչը ես ցանկանում եմ, սակայն այս պահին ինձ դժվար է ընտանիքիցս հեռու ապրել: Ես պետք է մտածեմ ոչ միայն իմ, այլև մյուսների մասին,- ասել է Դե Բուրը:

Հիշեցնենք’ Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարի խմբային փուլում «Այաքսն» ու «Մանչեսթեր Սիթին» երկու անգամ հանդիպել են իրար հետ: Տանը ամստերդամյան թիմը հաղթել է 3-1 հաշվով, իսկ Անգլիայում գրանցվել է մարտական ոչ-ոքի’ 2-2:

Հետևեք մեզ նաև Telegram-ում