Պելլեգրինին «Չելսիի» նոր գլխավոր մարզի՞չ

Պելլեգրինին «Չելսիի» նոր գլխավոր մարզի՞չ

The Telegraph-ի հաղորդած տեղեկությունների համաձայն, «Չելսիի» ղեկավարության ուշադրությունը գրավել է «Մալագայի» գլխավոր մարզիչ Մանուել Պելլեգրինին: Լոնդոնյան ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչն այդքան էլ գոհ չէ ներկայիս գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի աշխատանքից և ամռանը նրան ցանկանում է փոխարինել:

Վերոնշյալ աղբյուրը գրում է, որ Պելլեգրինիի օգտին է այն, որ նա թոփ-ակումբների հետ աշխատելու փորձ արդեն իսկ ունի, բարեհաջող գլխավորում է «Մալագան» և լավ տիրապետում է անգլերենին:

Հավելենք` Մանուել Պելլեգրինիի գործող պայմանագիրն իսպանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև  թվականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում